Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղերձ է հրապարակել, որտեղ ասված է, որ ժամեր առաջ ընդունված օրենքը ոչ մեկին պետք չէ, բացի Մոսկվայից։ Նրա խոսքով` այդ օրենքը պետք է չեղյալ համարվի և չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։
Զուրաբիշվիլիի խոսքով` Ռուսթավելիի պողոտայում հավաքված քաղաքացիները ներկայացնում են ազատ Վրաստանը։
«Ես դիմում եմ ձեզ, նրանց, ովքեր կանգնած են Ռուսթավելիի պողոտայում։ Ես կանգնած եմ այստեղ՝ Նյու Յորքում, իսկ թիկունքիս Ազատության արձանն է։ Սա այն խորհրդանիշն է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է։ Ես ձեր կողքին եմ։ Այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։ Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում և ոչ մեկին թույլ չի տա խլել այդ ապագան։ Այդ ապագան պատկանում է մեր հաջորդ սերնդին»,- ասել է նախագահը։
Նախագահը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովը շատ լավ գիտի, թե դա ինչպիսի օրենք է։ Զուրաբիշվիլին նաև վերահաստատել է իր վետո դնելու խոստումը։