
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի նստավայրում՝ Օրբելիանիի պալատում, դիմավորեց հայ գործընկերոջը՝ Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը: Ժամեր անց նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես կգան:
Նախագահի դիմավորման արարողության տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է այսօր, այն երկու օր կտևի:
Ծրագրված է նաև հանդիպում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի, ինչպես նաև Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Այցի երկրորդ օրը ՀՀ նախագահը կայցելի Թբիլիսիի հայ առաքելական առաջնորդանիստ սբ․ Գևորգ եկեղեցի: