Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն ասում է, որ չնայած երկրում օրական հաստատվում է կորոնավիրուսի մինչև 4000 նոր դեպք, սակայն իրականում այդ թիվը հասնում է 10 000-ի:
Ըստ Իմնաձեի, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի գնահատմամբ, Վրաստանում օրական գրանցվում է 10 000 նոր վարակված, չնայած նրանցից ոմանք ասիմպտոմ են կամ թեթև ընթացքով, ուստի նրանք թեստավորում չեն անցնում և չեն գրանցվում առողջապահական համակարգի տվյալների մեջ.
«Իրական թիվը 2-3 անգամ ավելին է: Մեր հաշվարկների համաձայն՝ օրական 10 000 նոր դեպք կա: Այս մարդիկ պարզապես չեն գնում հետազոտվելու և առողջապահական համակարգում այդ թիվը չի գրանցվում», — ասում է Պաատա Իմնաձեն:
Վրաստանում նոյեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3071, ապաքինման՝ 3 366, մահվան՝ 34 նոր դեպք:
Երկրում կորոնավիրուսի առաջին անգամ հատնաբերելուց հետո գրանցվել է 114 889 վարակման և 95 581 ապաքինման դեպք, արձանագրվել է 1 085 մահ: