Թբիլիսիում մեկնարկել է «գործակալների մասին օրենքի» դեմ լայնամասշտաբ ցույցը։ Հանրահավաքի մասնակիցները սկսել են հավաքվել ժամը 19:00-ից, Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը սահմանափակված է։
Մետրոպոլիտենի «Ռուսթավելի» կայարանի հարակից տարածքից ցուցարարներին միացել են տարբեր բուհերի ուսանողներ։ Հանրահավաքին մասնակցում են նաև ուսուցիչներ, փախստականներ։
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»: