Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնի տեխնիկական անձնակազմը հայտարարել է, որ իրենց աշխատավարձերի մասին տարածվող տեղեկությունը ճիշտ չէ։
Մինչ այդ, Կրթության և մշակույթի արհմիությունը հայտարարել էր, որ աշխատողների միջին աշխատավարձը տարիներ շարունակ կազմում է շուրջ 500 լարի՝ չնայած թատրոնում աշխատանքի ծավալի ինտենսիվ աճին։ Ըստ արհմիության` Օպերայի և բալետի թատրոնի 36 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել։
Իսկ ահա թատրոնից հայտնել են, որ դա ապատեղեկատվություն է, և դրա «նպատակը հանրությանը մոլորեցնելն ու թատրոնը վարկաբեկելն է»։
«Թատրոնի բեմի սպասարկման ոլորտում աշխատող անձանց գործող ամսական նվազագույն աշխատավարձը 650 լարի է, իսկ առավելագույնը՝ 1350 լարի։ Բացի այդ, աշխատողներին պարբերաբար աշխատավարձի հավելավճարներ են տրվում։
Կրթության և մշակույթի արհմիության իրավաբան Դավիթ Օմսարաշվիլին netgazeti.ge-ին ասել է, որ 650 լարին, որի մասին խոսում են թատրոնում, հաշվեգրված աշխատավարձն է, դրանից հանվում է եկամտահարկը, և մնում է մոտ 520 լարի։