Դավիթ Քութալաձեն, որը մեղադրվում է TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու մեջ, կմնա կալանքի տակ:
Որոշումը հրապարակվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից:
Ավելի վաղ Քութալաձեին մեղադրանք էր առաջադրվել Լաշքարավայի նկատմամբ բռնության և հետապնդման մեջ` լրագրողական գործունեության համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում Tbilisi Pride-ին դեմ հանդես եկող ծայրահեղական խմբավորումները հարձակվել էին լրագրողների վրա: 55 մարդ դարձել է բռնության զոհ` այդ թվում ` ԶԼՄ-ների 53 ներկայացուցիչ:
Հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշքարավան ֆիզիկական բռնության է ենթարկվել: Մի քանի օր նա բուժվում էր «New Hospials» կլինիկայում, ապա դուրս էր գրվել, 2 օր առաջ նրան սեփական տանը մահացած էին գտել:
Դատախազությունն առաջ է քաշել թմրանյութերի գերդոզավորման վարկածը, կադրեր են հրապարակվել մահվանից մեկ օր առաջ օպերատորի շարժից` քաղաքի տարբեր հատվածներում: Ընտանիքը վստահեցնում է, որ մինչ հուլիսի 5-ի բռնությունը երիտասարդը բացարձակ առողջ է եղել: Հարազատների պահանջով գործում ներգրավվել է անկախ փորձագետ:
Նախօրեին Լաշքարավայի հուղարկավորությունն էր, գործընկերները երիտասարդ օպերատորին վերջին հրաժեշտն են տվել` տեսախցիկների ուղեկցությամբ ու ծափահարություններով: