Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը հայտարարություն է տարածել` TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ:
Դեսպանը ցավակցել է Լեքսո Լաշքարավայի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին: Նրա խոսքով ՝ ԵՄ-ն խստորեն դատապարտում է բռնությունը և անսասան աջակցում է լրատվամիջոցների և հավաքների ազատությանը:
«Այսօր ցավով իմացա «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի ողբերգական մահվան մասին: Ես կիսում եմ նրա ընտանիքի, ընկերների և գործընկերների խոր վիշտը: Պարոն Լեքսոն դաժան ծեծի էր ենթարկվել, երբ լուսաբանում էր հուլիսի 5-ին Tbilisi Pride-ի իրադարձությունների շուրջ տեղի ունեցած բռնությունները:
Մինչ մենք սպասում ենք նրա մահվան պատճառների հետաքննության արդյունքներին. թույլ տվեք կրկնել, որ Եվրամիությունը խստորեն դատապարտում է բռնությունն ու խստորեն և անսասան աջակցում լրատվամիջոցների և հավաքների ազատությանը», — ասված է հայտարարության մեջ: