Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը 42 հազար լարիի մրցույթ է հայտարարել One Caucasus երաժշտական փառատոնի միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման համար։
Ցանկացողները մրցույթին կարող են մասնակցել օգոստոսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է նշված սարքավորումները, սարքերը և համապատասխան ծառայությունները (գնորդի կողմից նշված վայրում) տրամադրել 2023 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 27-ը՝ 4 օր շարունակական ժամկետով։
One Caucasus երաժշտական փառատոնը կանցկացվի օգոստոսի 24-27-ը, Մառնեուլիի Ծերաքվի գյուղում: Փառատոնին մասնակցությունն անվճար է:
Հիշեցնենք, որ 2014 թվականից Մառնեուլիում անցկացվում է One Caucasus փառատոնը, որը մունիցիպալիտետի նախաձեռնած միակ միջազգային փառատոնն է։ Փառատոնի նպատակն է բնակչությանն առավել ընդունելի դարձնել, որ խաղաղությունն իրագործելի է, և որ դա կարելի է անել երաժշտական համատեղ կատարման միջոցով։