One Caucasus փառատոնն այս տարի՝ 2022 թվականին կրկին կանցկացվի Մառնեուլիի շրջանի Ծերաքվի գյուղում։
Երաժշտական և կրթական փառատոնը կմեկնարկի օգոստոսի 25-ին և կտևի մինչև օգոստոսի 28-ը։ Ինչպես կազմակերպիչներն են հայտնել «Ռադիո Մառնեուլիին», այս տարի ևս` նախորդ տարիների պես, փառատոնը` երաժշտական մասի հետ մեկտեղ, կներառի նաև տարբեր մշակույթային ու կրթական միջոցառումներ։
Հիշեցնենք, որ 2014 թվականից Մառնեուլիում անցկացվում է One Caucasus փառատոնը, որը մունիցիպալիտետի նախաձեռնած միակ միջազգային փառատոնն է։ Փառատոնն արդեն ութերորդ անգամ է անցկացվում Վրաստանում, որի նպատակն է բնակչությանն առավել ընդունելի դարձնել, որ խաղաղությունն իրագործելի է, և որ դա կարելի է անել երաժշտական համատեղ կատարման միջոցով։