
Երեկ` հունիսի 14-ին, «One Caucasus»-ն այցելեց Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղ: Կամավոր Վրաստան ժամանած Ծրագրի անձնակազմն իրականացրեց առաջին workshop-ը (սեմինար-հեղ.):
Workshop-ի մասնակիցները ծանոթացան կամավորների հետ, շրջեցին գյուղում, ուսումնասիրեցին տեղանքը: Այնուհետ մշակվեց առաջիկա օրերի նկարահանումների պլանը, որի շրջանակում երեխաները հնարավորություն կունենան ցույց տալու իրենց ունակությունները:
Հիշեցնենք, որ այս տարի երաժշտական փառատոնը կանցկացվի օգոստոսի 22-ից 25-ը` ներառյալ Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերաքվի գյուղում: