«Omicron»-ի հիմնական թերությունն այն է, որ այն շատ արագ է տարածվում, շատ մարդիկ միասին կհիվանդանան, ուստի հիվանդանոցային մահճակալները կավելանան։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
«Մենք անընդհատ հետաքննում ենք կասկածելի դեպքերը։ Այն արդեն շատ երկրներում է տարածված և կհայտնվի նաև Վրաստանում։ Omicron-ի հիմնական թերությունն այն է, որ շատ արագ է տարածվում, շատ ավելի արագ, քան Դելտա շտամը»,- ասել է Պաատա Իմնաձեն։
Իմնաձեն կրկին կոչ է անում կրել դիմակ, ամենակարևորը՝ պատվաստվել։
«Պետք է անել ամեն բան մարդկանց համոզելու համար, որ պատվաստվեն։ Ես երբեք չեմ փոխի իմ դիրքորոշումը, քանի դեռ բավարար բժշկական ապացույցներ չեն հավաքվել»,- ասել է Պաատա Իմնաձեն:
Իմնաձեի խոսքով, պատվաստումների ներկայիս տեմպերը բավարար չեն։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր