Կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ցուցանիշ գրանցած երկրներից Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են 14 օր մեկուսանալ կարանտինային հատուկ տարածքում։
Նոյեմբերի 28-ից սկսած ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է հետևյալ երկրներ, Վրաստան մուտք գործելիս պետք է 14 օր մեկուսանա կարանտինային հատուկ տարածքում․
- Հարավային Աֆրիկա
- Բոտսվանա
- Զիմբաբվե
- Նամիբիա
- Լեսոտո
- Էսվատին (Սվազիլենդ)
- Մոզամբիկ
- Մալավի
14 օրյա կարանտինի ավարտից հետո մեկուսացված անձինք կանցնեն ՊՇՌ հետազոտություն։
Վրաստանի քաղաքացիների դեպքում կարանտինային հյուրանոցի և ՊՇՌ հետազոտության ծախսերը հոգում է պետությունը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ քաղաքացին։
Նշենք, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր