Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքելով Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում 12-ամյա դեռահասի մահվան փաստին, իր ցավակցությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։
Օմբուդսմենի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրային պաշտպանի գրասենյակն իր ուշադրության կենտրոնում կպահի հարցը՝ իր մանդատի շրջանակներում ուսումնասիրելով նաև պատասխանատու գերատեսչությունների ձեռնարկած գործողությունները։
«Հանրային պաշտպանը տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնում սպանված դեռահասի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան մարմիններն անհապաղ արձագանքեն նշված փաստին, ժամանակին և արդյունավետ կերպով իրականացնեն հետաքննությունը և արդարադատություն իրականացնեն»,- ասված է հանրային պաշտպանի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում սպանվել է 12-ամյա աղջիկ։ Աղջկա դին հայտնաբերվել է Իոանե Պետրիծիի փողոցի ավտոտնակների հետնամասում։