«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Նինո Լոմջարիան «գործնականում ամեն ինչ էր, բացի հանրային պաշտպանից»։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, Լոմջարիան ներգրավված էր քաղաքականության մեջ.
«Հատկապես վերջին երկու տարիներին, երբ արմատական ընդդիմությունը հատուկ ջանք էր գործադրում իշխանությունը տապալելու համար, Լոմջարիայի օրակարգն ամբողջությամբ քաղաքական էր։
Եթե նայեք նրա զեկույցները, կտեսնեք, որ մարդու իրավունքների մասով ընդհանրապես ոչինչ չկա, նա միջամտել է արտաքին և ներքին քաղաքականությանը, քաղաքական հայտարարություններ արել, սա հաստատ չի գեղեցկացնի Հանրային պաշտպանի ինստիտուտը»: