Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Մառնեուլիում և Բոլնիսիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Օմբուդսմենի գրասենյակում գործում է թեժ գիծ և քաղաքացիները կարող են խորհրդակցություններ ստանալ ինչպես վրացերեն, այնպես էլ ադրբեջաներեն և հայերեն լեզուներով:
«Բոլնիսիի և Մառնեուլիի բնակիչներ, համաքաղաքացիներ, քաջ եղեք: Ամբողջ Վրաստանը ձեր կողքին է:
Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակում առավելագույնս կհայտնաբերի անհրաժեշտություններն ու կպաշտպանի մարդու իրավունքները, պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:
Օգնության անհրաժեշտության դեպքում, որևէ հարցով, 24 ժամվա ընթացքում կարող եք կապվել Վրաստանի մարդու իրավունքների գրասենյակի թեժ գծի միջոցով` 1481 հեռախոսահամարով:
Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական լեզվով խորհրդակցության համար զանգահարեք մեր աշխատակցին` Մուրադ Գուսեինովին` 591 70 10 73 հեռախոսահամարով, իսկ հայերեն լեզվով խորհրդակցության համար` Անդրանիկ Բաղդասարյանին` 595 80 78 44 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ: