Օմբուդսմենի աշխատավարձը գերազանցում է 10 հազար լարին

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի աշխատավարձն ապրիլից 7 հազար լարիից (մոտ 2560 դոլար) դարձել է 12 հազար լարի (մոտ 4 հազար 400 դոլար), իսկ 2025 թվականից նորից կավելանա՝ գերազանցելով 13 հազար լարին: Նշված գումարը ներկայացված է՝ ներառյալ հարկերը:

Այս մասին տեղեկությունը հանրային պաշտպանի գրասենյակից խնդրել է Publica.ge պարբերականը։

Ինչ վերաբերում է հավելավճարին և դրամական պարգևին, ապա, ինչպես նշված է տեղեկատվության մեջ, 2023 թվականի մարտից մինչ այժմ Վրաստանի հանրային պաշտպանը աշխատավարձի հավելավճար կամ դրամական պարգև չի ստացել։

Լևան Իոսելիանին հանրային պաշտպանի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի մարտից։ Նրա աշխատավարձը բարձրացվել է պաշտոնը զբաղեցնելու առաջին տարում։