
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտնել է, որ կշարունակի հետևել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին և զբաղվել նրա իրավունքների պաշտպանությամբ։
«Անպայման կհանդիպեմ այն մարդկանց, ովքեր ներգրավված են Սաակաշվիլիի առողջության մոնիտորինգի գործընթացում, և անձամբ նրանցից կլսեմ, թե ինչ ծրագիր ունեն, ինչ են պատրաստվում անել։ Ես նախատեսում եմ հանդիպել նրա ընտանիքի անդամներին և, իհարկե` նաև իրեն, եթե ցանկանա»,- ասել է Իոսելիանին: