Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ներքին տեղահանված անձանց, էկոմիգրանտներին և կենսապահովման գործակալությանը կոչ է անում կարճ ժամանակում տարհանել նախկին «Քարթլի» առողջարանի քանդված շենքից տեղահանվածներին։
«Ցավալի է, որ բազմաթիվ հարկադիր վերաբնակների ընտանիքներ դեռ պետք է ապրեն նմանատիպ պայմաններում։ Մեզ հասանելի վերջին տվյալների համաձայն՝ երկրում կա կյանքի և առողջության համար վտանգավոր մինչև 90 վտանգավոր շինություն։ Նշենք նաև, որ փախստականների, էմիգրանտների և կենսապահովման գործակալությունը սեփական նախաձեռնությամբ չի ստուգում շենքերի սեյսմիկ կայունությունը, ինչի պատճառով նման դեպքերի թիվը կարող է էլ ավելի մեծ լինել»,- նշել է օմբուդսմենը։
Հանրային պաշտպանը նաև իր ցավակցություն է հայտնել «Քարթլիի» առողջարանում ինքնասպան եղած տեղահանված տղամարդու մահվան կապակցությամբ՝ հավելելով, որ դա ևս կապված է տիրող իրավիճակի հետ։