Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան կոչ է անում կառավարությանը ապահովելով լրատվամիջոցների ազատ գործունեությունը՝ լրագրողներին հնարավորություն տալով ներկա գտնվել պետական գերատեսչությունների միջոցառումներին։
Խոսքը BM.GE-ի գլխավոր խմբագիր Թելարա Գելանտիայի մասին է, ում արդեն երկրորդ անգամ թույլ չեն տվել մասնակցել կառավարության նիստին։
«Ցավոք, վերջին շրջանում պետական գերատեսչությունների կողմից նկատվում է քննադատական լրատվամիջոցների ներկայացուցիչներին առանձին կազմակերպվող ճեպազրույցներին թույլ չտալու և/կամ չհրավիրելու միտում, ինչը հանրային պաշտպանը գնահատել է որպես հավասարության սկզբունքին հակասող պրակտիկա։
Հանրային պաշտպանը կոչ է անում կառավարությանը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ապահովել տեղեկատվության անխոչընդոտ հասանելիություն, այդ թվում՝ իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ լրագրողներին հնարավորություն տալ ներկա գտնվել կառավարության նիստերին և տալ իրենց ուզած հարցերը», — ասված է Օմբուդսմենի հայտարարության մեջ։
Հանրային պաշտպանը նաև հավելում է, որ շարունակում է մշտադիտարկել կառավարության նիստերին Թելարա Գելանտիայի ներկայությունը ապահովելու հարցը, ներառյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական գործունեության առումով առկա իրավիճակը։
Կարդացեք նաև՝