Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ արձագանքել է տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի սպանությանը։
Ըստ օմբուդսմենի՝ միջադեպը վկայում է, որ ատելության հիմքով կատարված հանցագործություններին արձագանքելը պետք է լինի հատկապես խիստ։
«Ցավակցում եմ Կեսարիա Աբրամիձեի սարսափելի սպանության փաստի համար, առաջին հերթին ցավակցում եմ ընտանիքի անդամներին ու հարազատներին և հուսով եմ, որ մեղավորը կպատժվի ամենակարճ ժամկետում և խստագույնս։
Այս փաստը ևս մեկ ապացույց է, որ իրավապահ մարմինների և հասարակության արձագանքը ատելության և գենդերային հիմքով կատարված հանցագործություններին պետք է լինի հատկապես խիստ»,- գրել է Լևան Իոսելիանին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում գտնվող իր բնակարանում սպանված են գտել տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին։
Քրեական ոստիկանության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոստիկանությունը բացահայտել է մարդասպանին։