
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Հանրային պաշտպանի գրասենյակին կից կրոնների խորհրդի անդամների հետ։ Տեղեկությունը տարածել է օմբուդսմենի մամուլի ծառայությունը։
«Խորհրդի նիստում ներկաները քննարկել են երկրում առկա մարտահրավերները կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով, և հանդուրժողական մշակույթի ամրապնդման նպատակով խոսվել է Հանրային պաշտպանի և Հանրային պաշտպանի մշակած առաջարկությունների իրականացման անհրաժեշտության մասին։
Հանրային պաշտպանը կարևորել է Կրոնների խորհրդի գործունեությունը և հաստատել իր լիակատար աջակցությունը խորհրդի անդամներին»,- նշված է Հանրային պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։