
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Հանրային պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամների հետ։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թբիլիսիում և շրջաններում գործող ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանրային պաշտպանը ցանկություն է հայտնել խորացնել համագործակցությունը Էթնիկ փոքրամասնությունների խորհրդի հետ և նշել, որ հաստատության մանդատի շրջանակներում հարկավոր է աշխատել՝ շահավետ արդյունքների հասնելու համար։