
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարություն է տարածել և դատապարտել Բորջոմիի մունիցիպալիտետում գտնվող «Անհատական ազատության ինստիտուտի» ճամբարի մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա ագրեսիվ խմբի հարձակումը։
Իսոելիանիին դատապարտել նաև ընդդիմադիր «Գրիչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեի վրա հարձակման փաստը:
Հանրային պաշտպանը կոչ է անում իրավապահներին անհապաղ և արդյունավետ արձագանքել, որպեսզի առաջին հերթին ապահովվի ճամբարում գտնվող անձանց, այդ թվում՝ անչափահասների անվտանգությունը և իրականացվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները:
Օմբուդսմենը կոչ է անում պարզել՝ արդյո՞ք հանցավոր գործողությունները նախապես են կազմակերպված եղել և բացահայտել այս ուղղությամբ բոլոր պատասխանատուներին։
Տասնյակ ծայրահեղականներ հարձակվել են երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա