Այսօր` փետրվարի 6-ին, Վրաստանի հանրային պաշտպանը կազմել է բժիշկների խումբ՝ «Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների կալանավորված հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին մատուցվող բժշկական ծառայությունների համապատասխանությունը գնահատելու համար։
Ինչպես նշվում է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, խումբը կազմվել է Մզիա Ամաղլոբելիի ներկայացուցիչների առաջադրած թեկնածուներից։
Նրանք են.
1. Էլենե Գիորգաձե — էնդոկրինոլոգ
2. Գիորգի Գվիլիա — գաստրոէնտերոլոգ, սրտաբան
3. Գիորգի Ջավրիշվիլի – ակնաբույժ
4. Ալեքսանդր Ցիսկարիձե — նյարդաբան
Հայտարարության մեջ ասվում է, որ բժիշկներն առաջիկայում կայցելեն Մզիա Ամաղլոբելիին և կուսումնասիրեն նրա բժշկական փաստաթղթերը։
Տելեկության համաձայն` բժիշկների խումբը Հանրային պաշտպանին եզրակացություն և առաջարկություններ է ներկայացնելու։ Եզրակացության հիման վրա հանրային պաշտպանը և հանրային պաշտպանի գրասենյակը կձեռնարկեն հետագա իրավական գործողությունները։
Ամաղլոբելին 26 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Փետրվարի 4-ին նա տեղափոխվել է «Վիվամեդ»՝ հետազոտության նպատակով։ Հետազոտությունների ավարտից հետո նա ցանկանում է վերադառնալ բանտ։