Վրաստանի կառավարությունը 50 հազարական լարի (մոտ 18 589 դոլար) կտրամադրի Փարիզի Օլիմպիական խաղերի բոլոր 28 մասնակիցներին։
«50 հազարական լարի կտրվի թիմի բոլոր անդամներին, այդ թվում Օլիմպիական խաղերում մեդալ չնվաճածներին․ նրանք նպաստել են ընդհանուր հաջողությանը»,- ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով օլիմպիականների դիմավորման արարողությանը։
Բացի այդ, Կոբախիձեն ընդգծել է, որ չեմպիոնները կպարգևատրվեն Սուրբ Գիորգիի Հաղթական շքանշանով, իսկ մրցանակակիրները՝ Պատվո շքանշանով։