
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով՝ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Սաչխերիի մունիցիպալիտետի Պերևի գյուղի մոտ գտնվող օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։
Ըստ ՊԱԾ-ի՝ տեղեկությունը ստանալուն պես ՊԱԾ-ը ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում գործող թեժ գիծը։ Միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են միջազգային գործընկերները և Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները։
«Ակտիվացված են բոլոր մեխանիզմները՝ ապօրինի բերման ենթարկվածին հնարավորինս արագ ազատ արձակելու համար։ Վրաստանի օկուպացված տարածքներում, նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», — նշել են ՊԱԾ-ից: