Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության իշխանությունները վերադարձրել են դե ֆակտո սահմանը հատած Վրաստանի քաղաքացուն։ Այս տեղեկությունը հաղորդել է Հվ․Օսիայի դե ֆակտո պետական անվտանգության վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 13-ին Հարավային Օսիայի դե ֆակտո սահմանային իշխանությունները ձերբակալել էին Գորիի մունիցիպալիտետի Աձվիսի գյուղում բնակվող 59-ամյա Թեմուր Խոմասուրիձեին։ Նա ձերբակալվել է շփման գիծն «ապօրինի» հատելու մեղադրանքով։
Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության պետական անվտանգության վարչության տվյալներով՝ քաղաքացին երեքշաբթի օրը հանձնվել է Վրաստանի իշխանություններին։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից նույնպես հայտնել էին, որ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Աձվիսի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։
Գործակալությունը նշել է, որ դեպքի մասին տեղեկություն ստանալով՝ պետական անվտանգության ծառայությունն ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։