Վրաստանի պետական անվտանգության ծառայության վերլուծական բաժնի ղեկավարի տեղակալ Իրակլի Անթաձեի խոսքով՝ երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու ձերբակալության մասին։ Կենտրոնական իշխանություններին հայտնի է ձերբակալվածի ինքնությունը, այլ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։
«Տեղեկացանք, որ մեր համաքաղաքացուն ապօրինի բերման են ենթարկել օկուպացիոն ուժերը, մանրամասները կպարզենք այսօրվա հանդիպմանը, միայն նրա անունն ու ազգանունն ենք պարզել, ավելի լավ է ճշտենք նրա գտնվելու վայրը, այլ մանրամասներ, իսկ հետո ձեզ լիակատար տեղեկություն կտանք», — ասել է Իրակլի Անթաձեն։
Իրակլի Անթաձեի խոսքով, այսօրվա հանդիպմանը կքննարկվի Վրաստանի ապօրինի ձերբակալված քաղաքացիների ազատ արձակման հարցը։
Նշենք, որ տվյալների համաձայն՝ անօրինական ձերբակալման 69 դեպք է հայտնի։
Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմը` Ժնևի միջազգային քննարկումների ձևաչափի հետ մեկտեղ, գործարկվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Գործընթացը ղեկավարում են Եվրամիության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։