Օկուպացիան չենք հանդուրժի. ցույց Ադրբեջանի դեսպանատան մոտ

Մայիսի 2-ին «Երիտասարդ Լեյբորիստների» նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունենալու:

«Ալիևի ռեժիմը փորձում է ճեղքում մտցնել վրաց և ադրբեջանցի ժողովուրդների միջև, դրա վառ օրինակն է Անապատի վանքի տարածքի փակումը և վրաց հավատացյալներիn` վանական համալիր մուտք գործելու արգելքը:

Ադրբեջանական կողմը նաև ավելացրել է սահմանապահների թիվը, եթե նախկինում 2 մարդ էր կանգնում, այժմ նրանց թիվը հասել է 18-ի:

Այս ամենը տեղի է ունենում քրիստոնեական մեծ տոնի` Սուրբ Զատկին զուգընթաց:

Նրանց քայլերը համարում ենք աղետալի, լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ցույց է կազմակերպում Ադրբեջանի դեսպանատան մոտ, հինգշաբթի, մայիսի 2-ին` 15:00-ին: Հասցեն`Վախթանգ Գորգասալի 4:

Մենք չենք համակերպվի օկուպացիային ոչ Ռուսաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ: