
Վրաստանի վերաքննիչ դատարանի որոշմամբ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին կմնա կալանքի տակ: Վերջինիս փաստաբան Մամուկա Ճաբաշվիլին 50 հազար ԱՄՆ դոլարի գրավի դիմաց ազատ արձակում էր պահանջում:
Հիշեցնենք, որ Իրակլի Օքրուաշվիլիին ձերբակալել են հուլիսի 25-ին` հունիսի 20-21 Թբիլիսիում տեղի ունեցած բախումների գործով: Օքրուաշվիլին մեղադրվում է խմբակային բռնությունների կազմակերպման, ղեկավարման և մասնակցության մեջ: