Օգոստոսյան պատերազմից 16 տարի է անցել

Այսօր՝ օգոստոսի 7-ին, լրանում է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի դիրքորոշումը՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն, ուստի վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների, իսկ ռուսական կողմը պնդում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել «քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով»:

Ըստ տարբեր տվյալների՝ պատերազմական հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ վրացականը՝ 412։ Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է իր տունն ու համալրել փախստականների ու բռնի տեղահանվածների շարքերը։

Ցխինվալիի շրջանի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի խախտումները սկսվեցին 2008 թվականի հուլիսի վերջերից, մինչ օրս կողմերն իրար են մեղադրում: Մեկ շաբաթ տևած սրացումից հետո, օգոստոսի 7-ի երեկոյան նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օսական կողմի դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման հրաման տվեց: Սակայն նույն գիշերը, վրացական խաղաղապահ գումարտակի հրամանատար Մամուկա Ղուրաշվիլին հայտարարեց, որ օսական կողմից կրակոցների վերսկսվելու պատճառով ընդունվել է Ցխինվալիի շրջանում սահմանադրական կարգի վերականգման որոշում:

Օգոստոսի 11-12-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում մարտական գործողությունների դադարեցման մասին 6 կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրում:

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը. Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են:

Վրաստանի քաղհասարակության և փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ օգոստոսյան պատերազմը սկսվել է օգոստոսի 7-ին, իսկ ռուսական քարոզչության համաձայն՝ պատերազմը սկսվել է օգոստոսի 8-ին։ Ռուսական այս նարատիվը ծառայում է պատերազմ սկսելու համար Վրաստանին մեղադրելուն: Ուղագրավ է նաև այն, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը՝ «Վրացական երազանքը», ևս ռուսական նարատիվի կողմնակիցն է: Այս թեմայի վերաբերյալ կարդացեք «Ալիք Մեդիա Վրաստան»-ի «Մեկ պատերազմի երկու ամսաթիվ. քաղհասարակությունն ընդդեմ ռուսական քարոզչության» վերատառությամբ հոդվածը:

Պատերազմի ժամանակագրությունը հասանելի է այստեղ: