«2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին տրված քաղաքական գնահատականը թույլ էր», — այս մասին «Ամերիկայի ձայնի» վրաստանյան ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ատլանտյան խորհրդի հետազոտող Հան Բինենդայկը:
Լրագրողի հարցին, թե որքանով էր Ղրիմի բռնակցումը կապված 2008 թվական ռուս-վրացական պատերազմի հարցով Արևմուտքի տված պասիվ պատասխանի հետ, Բինենդայկը ասել է՝ օգոստոսյան պատերազմի ժամանակ այդ ուղղությամբ ուշադրությունն ուժեղ չէր:
«Դժվար է ասել, թե որն էր պատճառը և որը՝ արդյունքը: Սակայն, կարելի է հաստատել, որ Վրաստանում տեղի ունեցածի մասին քաղաքական գնահատականը համեմատաբար թույլ էր: Այդ շրջանում ԱՄՆ-ն ընդգրկված էր Աֆղանստանի և Իրաքի երկու տրիլիոն դոլար արժողությամբ պատերազմում: Հավանաբար, մենք թուլացրել էինք ուշադրությունը, իսկ եվրոպացիներն այդ ժամանակ հետաքրքրվածություն չունեին իրենց վրա ավելին վերցնելու», — ասել է հետազոտողը:
Նա անդրադարձել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտումների մասին հարցին՝ նշելով, որ Վրաստանը երբեք չպետք է կորցնի անդամակցության հույսը: