
Օգոստոսի 21-ից Մեստիայի մունիցիպալիտետի բոլոր գյուղերը կբացվեն՝ բացառությամբ Մեստիայից և Լունջերիից: Համապատասխան որոշում կայացրել է կորոնավիրուսի հետ պայքարի նպատակով ստեղծված միջգերատեսչական հաստատությունն այսօրվա՝ օգոստոսի 19-ի նիստի ընթացքում:
Հիշեցնենք` նախօրեին Մեստիայի մունիցիպալիտետում համընդհանուր թերմոսքրինինգ է արվել: Տարածքում կարանտինային գոտում գտնվող անձանցից PCR հետազոտություն են անցել միայն նրանք, ովքեր ուղիղ կոնտակտ են ունեցել covid19-ով վարակվածների հետ:Կորոնավիրուսի թեստավորում են անցել նաև բուժաշխատողները:
Վրաստանի տուրիստական հայտնի Մեստիա մունիցիպալիտետը օգոստոսի 10-ին փակվել է կորոնավիրուսի 17 հաստատված դեպքի պատճառով: