Օգնության ձեռք Մոսկվայից, զգուշացում Վաշինգտոնից. նախընտրական ուղերձներ Թբիլիսիին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ֆոնին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Մոսկվայից իշխանությունը պահելու առաջարկություն է ստանում: Ռազմավարական գործընկեր Վաշինգտոնից ասում են՝ Վրաստանի ապագան պետք է որոշի միմիայն վրաց ժողովուրդը։

Մոսկվան Վրաստանում անցկացվող ընտրություններին միջամտում է սկսած 2012 թվականից, երբ իշխանության բերեց Բիձինա Իվանիշվիլիի թիմին, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում են վրացի որոշ փորձագետներ:

Ըստ նրանց՝ Մոսկվան բազմիցս տարբեր ձևերով միջամտել է վրաստանյան ընտրություններին. վերջին շրջանում՝ հակաարևմտյան քարոզչությամբ, ռուսամետ խմբերին ակտիվացնելով, բևեռացման խորացմամբ, «ռուսական օրենքի» նման նախաձեռնություններով, կիրառելով ամեն հնարավորը, ինչը կսահամանփակի ազատ ընրությունները, կլռեցնի ընտրութունները դիտարկող կազմակերպություններին:

Ռուսաստանի Դաշխնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովն օրերես հայտարարել է. «Ռուսաստանը կօգնի Վրաստանի իշխանություններին հեղաշրջումը կանխելու հարցում, եթե Թբիլիսին օգնություն խնդրի Մոսկվայից»:

Անդրադառնալով Կլիմովի հայտարարությանը՝ վերլուծաբան, «Էթնիկական և կրոնական կապերի կենտրոն»-ի ղեկավար Լելա Ջեջելավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ այս հայտարարությամբ, Կլիմովը, հավանաբար, ցանկանում է վախ սերմանել վրաց հասարակության այն խմբերի շրջանում, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն: Ըստ նրա՝ Կլիմովի այս հայտարարությունը բացի վախի մթնոլորտ ստեղծելուց այլ գործառույթ չունի:

Մոսկվայից հնչած հայտարարության ֆոնին, ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր՝ Ռուսաստանը բազմիցս ուղղակիորեն միջամտել է այլ երկրների ընտրություններին։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ իր երկրի ապագան պետք է որոշի միմիայն վրաց ժողովուրդը։

Ջեջելավայի գնահատմամբ՝ հիրավի, Վրաստանի ապագան պետք է ընտրի վրաց ժողովուրդը: Ըստ նրա՝ վրաց ժողովուրդը հստակ կասի իր խոսքը և ճիշտ ընտրություն կկատարի:

«Մոսկվան 2012 թվականին արդեն իսկ միջամտել է վրաստանյան ընրութուններին: Ռուսաստանը միջամտել է, որ Բիձինա Իվանիշվիլին գա իշխանության, սակայն, այս գործընթացը սկսվել է նախքան 2012 թվականը: Այս առումով նորություն չկա»,- ասաց Ջեջելավան:

«Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի» (GSAC) հիմնադիր և միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Ռուխաձեի խոսքով, Ռուսաստանն արդեն նշանակել է Վրաստանում իր նախընտրած իշխանությունը:

«Այժմ գլխավորն այն է, որ վրաց ժողովուրդը տեսնի Ռուսաստանից եկող սպառանալիքը, հետևաբար՝ իր ընտրութունը կատարի այնպես, որ ընտրությունների վերջնական արդյունքի վրա Ռուսաստանի միջամտության հնարավորություն չմնա»:

Ի դեպ, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Այս փուլում կան երեք քաղաքական միավորումներ արևմտամետ ընդդիմադիր թևում, իսկ իշխող «Վրացական երազանքը» միացել է իր հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող «Ժողովրդի ուժը» շարժմանը։