Թբիլիսիում և Վրաստանի որոշ շրջաններում օդում պինդ մասնիկների պարունակության աճ է գրանցվել, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 24-ից Վրաստանի մայրաքաղաքում և որոշ շրջաններում օդում նկատվել է պինդ մասնիկների (PM10, PM2.5) պարունակության աճ, որը հիմնականում կապված է անդրսահմանային աղտոտվածության հետ և պայմանավորված է հարավից ու հարավ-արևելքից անապատային փոշու զանգվածների տարածմամբ։
Գործակալությունը նշել է, որ տարվա որոշակի օրերին նմանատիպ սինոպտիկ իրավիճակի ժամանակ անդրսահմանային աղտոտվածություն է գրանցվում։ Գործակալությունը շարունակում է մոնիտորինգը։