
Մթնոլորտային օդում պինդ մասնիկների պարունակությունը Վրաստանի որոշ շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Թբիլիսիում աճել է, տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Գործակալության տվյալներով, հնարավոր է՝ դրա պատճառը հարավից և հարավ-արևելքից անապատային փոշու զանգվածների տարածումն է։ Նրանց պնդմամբ՝ տարվա որոշակի օրերին նմանատիպ սինոպտիկ իրավիճակի ժամանակ անդրսահմանային աղտոտվածություն է գրանցվում։
Նույն հաղորդագրության համաձայն, ցանկացած շահագրգիռ անձ հնարավորություն ունի մթնոլորտային օդի որակի պորտալում ծանոթանալ օդի որակի վիճակի մասին տեղեկատվությանը և ստանալ առողջապահական առաջարկություններ։