Հունվարի 18-ին արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան, իսկ Թբիլիսիում՝ մինչև -4 աստիճան:
Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության ՝ հունվարի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ուժգին քամի:
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա այստեղ թաց ձյուն և մառախուղ է սպասվում:
Հունվարի 17-ին արևմտյան Վրաստանում առանց տեղումների եղանակ կլինի, արևելյան Վրաստանում սպասվում են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով, Թբիլիսիում` ձնաբուք և մառախուղ:
Հունվարի 18-ին արևմտյան Վրաստանում սպասվում են տեղումներ: Արևելյան Վրաստանում գիշերը ջերմաստիճանը կնվազի, իսկ որոշ շրջաններում կնվազի մինչև -8 աստիճան: Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա հունվարի 18-ին մայրաքաղաքում ցերեկը կլինի -7 աստիճան , իսկ գիշերը` -4 աստիճան: