Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորներն օտարերկրյա կասկած հարուցած քաղաքացիներին պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ապրանքներ, դրանց թվում՝ բջջային հեռախոսներ։
Եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն՝ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 21688,36 լարի։
Ըստ նույն աղբյուրի` Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օրինախախտ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է դրամական տուգանք՝ 21688,36 լարիի չափով (մաքսային արժեքի 100 տոկոս գումարի չափով)։