Օդաչուներին հաջողվել է խուսափել ուղղաթիռի կործանումից

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնում են, որ սահմանապահ ոստիկանության MI-8 տիպի ուղղաթիռի հետ արտակարգ պատահար է տեղի ունեցել լեհ փրկարարներին Մկղինվարծվերիում օգնություն ցուցաբերելիս:

Ըստ ՆԳՆ-ի՝ քամին արագ և իջնող զանգվածների հանկարծակի տեղաշարժ է առաջացրել, ինչ էլ պատահարի պատճառ է դարձել:

«Իջնող օդային զանգվածների փոփոխության արդյունքում ուղղաթիռի առջևի շասսին դիպչել է գետնին, ինչի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը, սակայն փորձառու և պրոֆեսիոնալ օդաչուներին հաջողվել է կայունացնել ուղղաթիռի թռիչքը, երկրորդ շրջան կատարել, Մկղինվարծվերիից թռչել Թբիլիսիի ուղղությամբ և բարեհաջող վայրէջք կատարել սահմանային ոստիկանության հատուկ նշանակության ավիացիայի վարչությունում»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 26-ին: