Նյու Յորքում կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:
Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան: