
«Գազպրոմ-Մեդիա»-ին պատկանող ռուսական արբանյակային հեռուստատեսության առաջին օպերատոր NTV-Plus-ը ապրիլի 9-ից հասանելի է նաև վրաստանյան հեռուստադիտողին։
Հեռուստադիտողները կարող են ընտրություն կատարել երկու փաթեթի միջեւ, որոնք պարունակում են 50 եւ 90 ալիքներ, այդ թվում՝ ռուսական, արտասահմանյան եւ վրացական հեռուստաալիքներ:
Օպերատորը Վրաստանը համարում է գրավիչ շուկա։ Մինչեւ 2018 թ. վերջը NTV-Plus-ը նախատեսում է Վրաստանում ձեռք բերել առնվազն 30,000 բաժանորդ: Այս հեռուստաընկերությունը արդեն հասանելի է ավելի քան 200 հազար բաժանորդի:
Վրաստանում NTV-Plus- ի գործընկերը «Մեդիա Գրուպն» է, որը «Գազպրոմ-Մեդիա»-ի շուրջ 20 հեռուստաընկերությունների բացառիկ ներկայացուցիչն է: