
Ի պատիվ համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլիա Երկրորդի գահակալության 42-րդ տարեդարձի՝ Սվետիսցխովելի Մայր տաճարում տեղի է ունեցել հայրապետական մաղթանք:
Արարողությանը ներկա են գտնվել իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Գիորգի Գախարիան, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և այլոք:
Նշենք, որ Իլիա Երկրորդը որպես Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք օծվել է 1977 թվականի դեկտեմբերի 25-ին, Սվետիսցխովելիի տաճարում: