
Վրաստանի սոցիալական ծառայությունների գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերին կենսապահովման նպաստառուների թիվը հասել է 665 հազար 992-ի։ Ըստ այդմ՝ Վրաստանի բնակչության գրեթե 18 տոկոսը ստանում է նպատակային սոցիալական աջակցություն։
2022 թվականին ապրուստի նպաստն ամենամեծ թվով մարդկանց տրվել է օգոստոսին, երբ նպաստառուների թիվն աճել և հասել է 670 հազարի։ Նոյեմբերին սոցիալական նպաստների չափն աճել է մինչև 58 մլն լարի, մինչդեռ հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 56,2 մլն լարի։
Սոցիալական ծառայության գործակալությունից հայտնել են, որ այս փուլում դեռ ընթացքի մեջ է այն ընտանիքների ստուգումը, որոնք ստուգման նպատակով դիմել են գործակալություն։