Վրաստանի սոցիալական ծառայությունների գործակալության կայքում հրապարակված վիճակագրության համաձայն՝ մեկ տարում կենսապահովման նպաստ ստացողների թիվն աճել է 19 տոկոսով։
Ըստ վիճակագրության՝ 2022 թվականի հունիսին կենսապահովման նպաստ է ստացել 661 հազար 061 մարդ, ինչը 105 հազար 404-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից։
Վերջին մեկ տարվա ընթացքում 69 հազար 456-ով ավելացել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ իրենք աղքատ են և ֆինանսական օգնության կարիք ունեն։ Մասնավորապես, եթե 2021 թվականի հունիսին սոցիալական աջակցության նպատակային ծրագրում հաշվառված է եղել 1 մլն 054 հազար 567 մարդ, ապա 2022 թվականի հունիսին այս ցուցանիշը հասել է 1 մլն 124 հազար 023-ի։ Այստեղ աճը կազմում է 6,5 տոկոս։