«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Սերգի Կապանաձեի հայտարարությամբ՝ նոյեմբերի 8-ին նախատեսված ակցիան համազգային բողոք կլինի: Կապանաձեի խոսքով՝ ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջը կլինի արտահերթ ընտրությունները:
«Սա կլինի բոլոր այն մարդկանց ակցիան, ովքեր դժգոհ են ընտրողների վրա լայնածավալ ճնշումներից, կեղծիքներից և բռնություններից, որոնք ուղեկցում էին հոկտեմբերի 31-ի ընտրություններին: Սա կլինի համազգային բողոքի ակցիա, և ոչ մի կուսակցության հետ կապ չի ունենա: Ժողովրդի իրավունքն է բողոքել կատարվածի դեմ: Մեր պահանջն է անցկացնել արտահերթ ընտրություններ` այն հատուկ կանոններին համապատասխան, որոնք այժմ խախտվել են, և ամենակարևորը ոչ այն ընտրական վարչության պայմաններում, որն այս ամենն իրականացրեց», — հայտարարել է Կապանաձեն:
Հիշեցնենք՝ բացի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նվազագույն շեմը հաղթահարած բոլոր 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները և դեռ երեկ հայտարարել էին, որ նոյեմբերի 8-ին ժամը 15:00-ին մեծամասշտաբ բողոքի ակցիա են անցկացնելու:
Ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած 9 կուսակցությունից 8-ը չեն ճանաչում արդյունքները