Նորվեգիայի ԱԳՆ-ն պահանջում է ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին, X-ում գրել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Սա ճանաչված լրագրող Մզիա Ամաղլոբելիի հացադուլի 18-րդ օրն է. Նրա չարդարացված նախնական կալանքը ԶԼՄ ներկայացուցիչների, ակտիվիստների և ցուցարարների նկատմամբ կիրառված կոշտ միջոցների միայն մեկ օրինակն է։ Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Մզիային»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։

Լրատվամիջոցների տնօրենը հացադուլ է սկսել հունվարի 12-ին՝ դեռևս քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ։