
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ-Մյասնիկյան գյուղերը միացնող
ճանապարհահատվածում սկսվել են նորոգման աշխատանքները, տեղեկացրել է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնել են, որ ճանապարհահատվածը կպատվի երկաթբետոնե ծածկով։
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն և համապատասխան ծառայության ներկայացուցիչները տեղում ստուգել են ընթացող աշխատանքները։
Ծրագիրը ֆինանսավորվում է մարզերի զարգացման հիմնադրամից և տեղական բյուջեից։ Նախագծի արժեքը կազմում է 1 միլիոն 443 հազար լարի։ Աշխատանքներն իրականացնում է «Ջավախավթոգզա» ՍՊԸ-ն։