
Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների կողքին է։ Ինչպես ինքն է ասել լրագրողներին` ուզում է անձամբ համոզվել, որ ոստիկաններն ավելորդ ուժ չեն կիրառի, և պաշտպանված կլինի արտահայտվելու իրավունքը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ զանգահարել ոստիկանություն և համոզվել, որ այստեղ ուժ չի կիրառվի, և ցուցարարների խոսքի ազատությունը լիովին պաշտպանված կլինի։ Ես այստեղ եմ լինելու այս մարդկանց հետ մինչև հանրահավաքի ավարտը»,- ասել է Իոսելիանին։
Տեղեկացնենք, որ սա Լևան Իոսելիանիի առաջին աշխատանքային օրն է հանրային պաշտպանի պաշտոնում։