
Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նորաստեղծ «Պաշտպանիր Վրաստանը» կուսակցությանը: Կոբախիձեի գնահատմամբ, «Պաշտպանիր Վրաստանը» 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին չի հավաքի ձայների՝ անցողիկ համարվող 3 տոկոսի շեմը։
Կոբախիձեն նշել է, որ շարժման առաջնորդներից ոչ մեկն իրենց ներդրումը չեն կարողանա ունենալ երկրի ժողովրդավարության զարգացման գործընթացում: