Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում նորացվել են քննական մեքենաները։ Վարորդական իրավունք ստանալ ցանկացողները «B» կարգի գործնական թեստը GPS համակարգով համալրված «SKODA RAPID» («Շկոդա Ռապիդ») մոդելի ժամանակակից ավտոմեքենաներով կանցնեն։
Նշվում է, որ սպասարկման որակի բարձրացման նպատակով՝ բոլոր ստորաբաժանումներում, որտեղ կարող են հանձնվել գործնական քննությունները, փուլառփուլ արդիականացվում են։
2021 թվականի սկզբնական փուլում միայն Ռուսթավիի և Գորիի ստորաբաժանումներում են հին քննական մեքենաները փոխարինվել նորերով։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր